Ամբողջ աշխարհում ամեն երրորդ աղջիկը կամ կինը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության։
Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Վերարտադրողական առողջության և հետազոտությունների բաժին, Հիգիենայի և արևադարձային բժշկության լոնդոնյան դպրոց, Հարավաֆրիկյան բժշկական հետազոտությունների խորհուրդ, 2013
2019թ․ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
chart
Աղբյուրը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվություն, 2019
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է 2016Թ․-ԻՆ։ ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ, ՈՐ ԿԱՆԱՆՑ
45.9%
ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ
21.3%
ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ
12.5%
ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ

Նույն հետազոտությունը ցույց տվեց, որ տղամարդկանց 95.5%-ը զուգընկերոջ նկատմամբ դրսևորել է հոգեբանական բռնության տարրեր պարունակող՝ վերահսկող վարքագիծ։ Տղամարդիկ տանը և առհասարակ իրենց գործունեության ոլորտներում նույնպես ենթարկվում են բռնության։ Նրանց վերապրած բռնության և նրանց կողմից զուգընկերոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու միջև հստակ կապ է նկատվում։

Աղբյուրը՝ Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտություն, 2016